Երբ հարցնում ես ՀՀ Կոտայքի մարզի քաղաքապետերին, գյուղապետերին, թե՝ մարզպետի փոփոխությամբ ռազմավարության առումով որևէ բան փոփոխվե՞լ է մարզում, որպես կանոն ստանում ենք նույն քծնող պատասխանը՝ նրա նշանակումը դրական ազդեցություն է թողել մարզի համար՝ նոր գաղափարներ, նոր ծրագրեր: Կեղծ ժպիտով ասում են գեղեցիկ խոսքեր, բա մտքում ինչե՜ր են ասում։ Հոգու խորքում կա վիրավորանք, ատելություն։ Իսկ երբ զրուցակցիդ նախապես երաշխավորում ես, որ ինֆորմացիայի աղբյուրը չի հրապարակվելու, ապա՝ թող ու փախի, ինչե՜ր կիմանաս։ Հենց այս սկզբունքը կիրառելով խոսեցինք մարզի չինովնիկներից մեկի հետ։ Պարզվում է, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն առանց որևէ ձևակերպման մեծ գումարներ է ներդնում մարզպետարանում: Գիտե՞ք ինչու։ Մի պարզ պատճառով. բնապահպանության նախկին նախարարը, սեփական ամբիցիաներից ելնելով, որոշել է՝ մարզպետարանում իր աշխատասենյակը և մի քանի այլ սենյակներ կահավորել Լյուդովիկոս 14-ի թագավորության ժամանակաշրջանի նորաձևությանը հատուկ ոճով: Հարց է առաջանում՝ բա ո՞վ պետք է վճարի դրա համար՝ աղքատ բյուջեով երկրիդ կառավարությո՞ւնը (ում հաշվին գոյատևում է մարզպետարանը), թե՞ մարզում ընդգրկված քաղաքների և համայնքների բյուջեով այն կլրացվի, (որը հիմնականում ձևավավորվում է աղքատ գյուղացուն և քաղաքացուն
«քամելով»): Հավանաբար Արամ Հարությունյանը նախկին պաշտոնից ստացած իր եկամուտներն է որոշել ներդնել այդ «սուրբ գործը» կյանքի կոչելու համար: Չնայած՝ դժվար: Դրանք արդեն, ով գիտե, թե որերորդ շքեղ առանձնատան կառուցման, կամ աստղերին հարիր ավտոմեքենաների ձեռք բերման վրա են վաղուց օգտագործվել: Ասում են՝ օֆիսի վերանորոգման ծախսն իր վրա է վերցրել Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը, ով էլ համայնքային բյուջեից նրա համար գումարներ է դուրս գրել…
Մանրամասն կարդացեք «Հարթակի» այսօրվա համարում: